Մի քանի վրացական հասարակական կազմակերպություններ Թբիլիսիում արժեզրկված ազգային արժույթի պայմանական հուղարկավորություն են կատարել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Սգում ենք լարին» բողոքի ակցիան անցկացվել է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ, գրում է Lenta.ru-ն:
«20 տարվա կյանքի ու երկամյա ծանր հիվանդությունից հետո լարին մահացավ: Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ասենք նախկին վարչապետին, որ նա խաբում է ժողովրդին»,- լրագրողներին հայտարարել է «Ապրիորի» կազմակերպության նախագահ Բեսո Շենգելիան:
Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ դագաղ են բերել, որը լցված է եղել Իվանիշվիլիի պատկերով ազգային արժույթի տեսքով թղթերով, հուղարկավորության ընթացքում սգացել են լարիի մահը՝ մեղադրելով ստեղծված իրավիճակում գործող իշխանություններին: