
Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը փոխել դարպասապահներին: Թիմի ղեկավարությունը դժգոհ է Իկեր Կասիլյասի անկայուն խաղից, իսկ Կեյլոր Նավասն էլ չի ցանկանում լինել միշտ երկրորդը:
«Արքայական ակումբ»-ն ամռանը կփորձի գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեային և Լևերկուզենի «Բայեր»-ի դարպասապահ Բերն Լենոյին: Վերջինիս տրանսֆերային արժեքն արդեն գնահատվում է 25 միլիոն եվրո: