Ատամնաշարը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Անհավասար ատամնաշարը կամ ատամների պրոթեզները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Բերանում գտնվող սուր ծայրերը և կոշտ հարթությունների դուրս ցցված մասերը կարող են վնասել բերանի խոռոչի լորձաթաղանթը, իսկ նմանօրինակ մշտական մեխանիկական ազդեցությունը կհանգեցնի նրան, որ խոցերը վերափոխվեն ուռուցքի:
Այս մասին նախազգուշացնում է Բժշկական գիտությունների հնդկական ինստիտուտի պրոֆեսոր Լալիտ Կումարը: Մասնագետի կարծիքով` քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծանում է, երբ մարդ ալկոհոլ է օգտագործում կամ ծխում է: Հարկ է նշել, որ Հնդկաստանում “քաղցկեղ” ախտորոշումը տրվում է տարեկան մոտ մեկ միլիոն մարդու:
Կումարը նշում է, որ ատամների հետ կապված խնդիրներն անտեսել պետք չէ: Այն դեպքում, երբ հայտնաբերվել են անհանգստացնող նախանշաններ` մեզի մեջ արյուն, բերանում խոց, ստվարացում կրծքավանդակում, կլման դժվարացում, ինչպես նաև չոր “ծխողի հազ”, հարկ է դիմել բժշկի, եզրափակում է հնդիկ պրոֆեսորը:
Doctors .am




Լրահոս