
«Հանուն ժողովրդական շարժման» պահպանողականների կոալիցիան Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի ղեկավարությամբ տպավորիչ հաղթանակ է տարել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, գրում է Agence France-Presse-ն:
Ընդհանուր առմամբ պահպանողականները մեծամասնություն են դարձել 101 դեպարտամենտների 66 գլխավոր խորհուրդներում: Իշխող սոցիալիստական կուսակցությանն ու նրա դաշնակիցներին հաջողվել է հաղթանակ տանել միայն 34 շրջաններում (դեպարտամենտ):
«Դեռևս երբեք մենք այդ թվով մեծամասնություն չենք ստացել. սա վկայում է այն մասին, որ ընտրողները զանգվածաբար անվստահություն են հայտնել Ֆրանսուա Օլանդին ու նրա կառավարությանը»,- հայտարարել է Նիկոլա Սարկոզին: