Սույն թվականի հունիսի 1-ից առ այսօր հանրապետությունում գրանցվել է օձի 107 եւ կարիճի 2 խայթոց։ Հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել է օձի եւ կարիճի խայթոցի 34-ական, օգոստոսին` 39, իսկ սեպտեմբերին` 2 դեպք: Բոլոր դեպքերում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսին դեպքերի մեծ մասը գրանցվել է Արմավիրի մարզում եւ Երեւանում, հուլիսին բավականին դեպքեր գրանցվել են նաեւ Կոտայքի մարզում, իսկ օգոստոսին` նաեւ Արարատի եւ Արագածոտնի մարզերում: Սեպտեմբերին գրանցված օձի 2 խայթոցը եղել է Տավուշի եւ Արարատի մարզերում։
Նշված դեպքերից երկուսը մահվան ելք է ունեցել, մեկը` Արմավիրի մարզում օձի խայթոցից, մյուսը` Արարատի մարզում սեւ կարիճի խայթոցից: