
Չինաստանի Ֆուչժոու քաղաքում կայացել է պատմության մեջ առաջին գեղեցկության մրցույթը, որի մասնակիցները եղել են ոսկե ձկնիկները: Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 3000 ձկներ՝ 14 երկրներից: Ձկները “պայքարել” են “ամենաերկար ձկնիկը”, “ամենածանր ձկնիկը” և եվս 10 այլ անվանակարգերի մրցանակների համար: Ժյուրին գնահատել է ոչ միայն ձկների քաշն ու երկարությունը, այլև գուներանգը, իրանի ձևը, լողալու ձևը և այլն: Ամեն տարի Չինաստանն արտահանում է ընդհանուր՝ 30 մլն դոլար արժողոթյամբ ոսկե ձուկ: Ոսկե ձկնիկները քաղցրահամ ջրերի կարասների ընտանիքի ձկների ենթատեսակ են: