Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Քարիմովը հաղթանակ է տարել երկրի նախագահի ընտրություններում՝ հավաքելով ձայների 90.39%-ը: Այս մասին հայտարարում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ ղեկավար Միրզա-Ուլուգբեկ Աբդուսալոմովի ղեկավարի հայտարարությանը:
«Քարիմովի օգտին իր քվեն է տվել 17.2 միլիոն մարդ կամ ընտրություններին մասնակցած քվեարկողների 90.39%-ը»,- ընդգծել է նա:
Համաձայն «Ուզբեկստանի նախագահի ընտրությունների մասին» օրենքի 35-րդ հոդվածի՝ սա նրան իրավունք է տալիս համարվել երկրի ընտրված նախագահ: