Անչափահաս հաշմանդամ աղջկա բռնաբարության մեջ կասկածվող տղամարդն ինքնասպան է եղել: Բռնաբարության դեպքը տեղի է ունեցել երեկ` Նորագավիթի բնակիչ 45-ամյա Վ. Ք-ի կողմից: Ըստ նախնական տեղեկությունների` աղջկա մայրն է դիմել ոստիկանություն` հայտնելով դստեր նկատմամբ Վ. Ք-ի կատարած սև գործի մասին: Մայրն ու նրա հաշմանդամ դուստրն ամիսներ առաջ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից եկել էին Արարատի Մարմարաշեն համայնք, ուր 5-6 ամիս վարձով ապրելուց հետո, տեղափոխվել էին. թե ուր` Մարմարաշենի գյուղապետ Էդվարդ Հակոբյանը չգիտեր: Մեզ հետ զրույցում միայն ասաց, որ այդ տղամարդը ժամանակին ինչ-ինչ հարաբերությունների մեջ է եղել հաշմանդամ աղջկա մոր հետ և որ ոստիկանության բաժնից դուրս գալուց հետո գնացել է դաշտ, որտեղ ավելի ուշ` նրան կախված են գտել: Կատարվում է քննություն:
Հաշմանդամ աղջկա բռնաբարության մեջ կասկածվողն ինքնասպան է եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ