
Այսօր ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Երեւան: Սերգեյ Նարիշկինին դիմավորել են հայ խորհրդարանականները՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Օդանավակայանում ԱԺ փոխնախագահը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկ է նվիրել Սերգեյ Նարիշկինին: