Հայ պոռնիկները Ռուսաստանը ձեզնից շատ են սիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրացահայկական ծագումով հաղորդավարուհի Թինա Կանդելակին Twitter-ի իր էջում գրել է, թե “Քարդաշյան քույրերն ամեն ինչ ցույց տվեցին”՝ նկատի ունենալով, որ նրանցից մեկը` Քորթնի Քարդաշյանը ինչպես է ծննդաբերել Ռեալիթի շոուի եթերում: Իրականում Քորթնին ծննդաբերել է հուլիսին, սակայն ծննդաբերությունը նկարահանած տեսանյութն այսօր է հայտնվել եթերում:
Հաղորդավարուհին հարց է տալիս՝ “Ձեր կարծիքով՝ դա նորմա՞լ է”:
Twitter սոցկայքում Կանդելակին 600 000-ից ավելի հետևորդ ունի:
Այնուհետև Թինա Կանդելակին Facebook-ի իր էջում անդրադարձրել է ռուսաստանցի ռադիոհաղորդավարուհի Քսենիա Լարինային, ով Կանդելակիին “գաստարբայտեր” (խոպանչի) է անվանել: Թինան պատասխանելով Լարինային՝ գրել է, որ ծագումով ռուս չէ, ինչպես ևս հարյուր հազարավոր այլ մարդիկ, սաակայն նրանք կարծիքի իրավունք չունեն, որովհետև հնարավոր է՝ Պուտինի կողմնակիցներ են: Արդեն միայն դրա համար նրանց կարելի է հայ պոռնիկներ, քաշող գաստարբայտերներ անվանել: Գաստարբայտերներն այս երկիրը ձեզնից շատ են սիրում”,- վրդովվել է Կանդելակին: Թինան վերջում նաև շնորհակալություն է հայտնել Մոսկվային՝ իր երազանքներն իրականացնելու համար:




Լրահոս