Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանում 2014թ. դեկտեմբերի 26-ին գերեվարված հայազգի զինծառայող Արսեն Բաղդասարյանի հանդեպ դատավարության ժամկետը հայտնի է:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը Արսեն Բաղդասարյանի հանդեպ դատավարությունը կընթանա ծանր հանցագործությունների` Գյանջիի դատարանում:
Նրա նկատմամբ դատավարությունը նշանակված է ապրիլի 7-ին` ժամը 10:00-ին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե իբր դեկտեմբերի 26-ին ադրբեջանական զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի արդյունքում զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերեվարվել է: Սակայն Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հերքել է դիվերսիայի մասին լուրն ու հայտնել, որ պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: