30 Մարտի 2014 թ., Երևան. Beeline-ի աջակցությամբ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը Ռուս մշակույթի թանգարանում բարեգործական համերգ անցկացրեց թիվ 13 գիշերօթիկ դպրոցի սաների համար: Համերգի ավարտից հետո վաստակավոր երաժիշտ Մարիա Ֆեդոտովայի մասնակցությամբ դպրոցին փոխանցվեց 25 փողային գործիք:
«Beeline-ի և Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի գործունեությունն ուղղված է երիտասարդ սերնդի աջակցությանը և նրանց կրթական ու մշակութային զարգացմանը: Beeline–ն իր բազմաթիվ սոցիալական ծրագրերի շնորհիվ ձգտում է դարձնել կյանքն ավելի լավը: Մենք ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ ևս մեկ դպրոց բարեգործական օգնություն ստացավ և համալրվեց երաժշտական գործիքներով», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր գործունեությանն աջակցելու, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում համերգային շրջագայություններին երկարաժամկետ օժանդակման համար: Ընկերության հովանավորման շնորհիվ մենք շարունակում ենք բարեգործական համերգներն անապահով ընտանիքների և Հայաստանի մանկատների երեխաների համար», – նշեցին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները։
2015 թ.-ի ապրիլին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակը մաեստրո Ջորջ Փահլևանյանի (ԱՄՆ) մասնակցությամբ համերգային ծրագրով հանդես կգա Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Նշենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։