
Գյումրիի Թատերական հրապարակում մարտի 28-ին «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ անկարգություն կատարած և մասնակիցների ուղղությամբ ձվեր նետած 5 քաղաքացիները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին Armlur.am-ի տեղեկացրին Ոստիկանության լրատվական բաժնից:
Վարչական պատասխանատվության են ենթարկվել Ա. Պետրոսյանը, Ն. Մխլաչյանը, Ա. Մարկոսյանը, Գ. Աբրահամյանը և Ա. Գեւորգյանը:
Հիշեցնենք` մարտի 28-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարան»-ի հանրահավաքը, որի ժամանակ նաև դանակահարել են անդամ Հրաչիկ Միրզոյանին: