
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս օրերին գտնվում է Բելառուսում: Նա իր սեփական լողափերից մեկում հանգստանում է եւ զբաղված է իր այնտեղի բիզնեսներով: Ի դեպ, նախօրեին հրավիրած ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ անվտանգության խորհրդի որոշ անդամներ գործուղման մեջ են գտնվում: Սակայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Պարոն Ծառուկյանը մասնավոր այցով գտնվում է արտերկրում, 3, ամենաուշը 4 օրից վերադառնալու է»: Իսկ Սերժ Սարգսյանն ասում էր, թե ԱԱԽ բացակա անդամները գործուղման մեջ են: Կարծում ենք, այնուամենայնիվ, էական տարբերություն կա գործուղման եւ մասնավոր այցի միջեւ: