Ահազանգ. քիչ առաջ Մալաթիայում դաժան ծեծի է ենթարկվել էպիլեպսիայով հիվանդ երեխա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն ահազանգեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գայանե Ղուկասյանը և հայտնեց, որ իր որդուն` 10-ամյա Մարտիկ Խաչատրյանին, իր հարևանուհիները դաժան ծեծի են ենթարկել: Քաղաքացին լացակումած հայտնեց, որ անչափահաս որդին էպիլեպսիայով է տառապում և ծեծից հետո արդեն 6 անգամ հիվանդությանը բնորոշ ցնցումներ է ունեցել. «Անընդհատ բուժօգնության ենք դիմում: Խեղճ երեխայիս մայր ու աղջիկ այն աստիճան են ծեծել ու վախեցրել, որ անդադար դողում է»:

Գայանե Ղուկասյանը հայտնեց, որ որդուն այդ վիճակին հասցրած հարևանուհիները` 40-ամյա Նարինեն ու նրա դուստրը` 25-ամյա Սաթենիկը, որդուն ծեծել են իբր այն պատճառով, որ Մարտիկն էլ ծեծել է իրենց որդուն: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ որդին այն վիճակում չի գտնվում, որ ինչ-որ մեկին կարողանա ծեծել, ինչը կհաստատեն նաև թաղամասի մյուս բնակիչները:




Լրահոս