ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Հարությունյանի՝ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունը ուշագրավ արդյունք է գրանցել: Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը՝: Եթե ընդդիմադիր Փաշինյանի պահվածքը կարելի է նորմալ ընկալել, ապա ՀՀԿ-ական պատգամավորի՝ ԱԺ նախագահի հեղինակած նախագծին դեմ քվեարկելը ապշեցրել էր Աբրահամյանի շրջապատին: Ընդ որում, Կարապետյանը նույնիսկ չառարկեց ու կատարվածը չպատճառաբանեց տեխնիկական խնդիրներով: Իսկ քվեարկությունից անմիջապես հետո հեռացավ՝ մեզ հնարավորություն չտալով մեկնաբանություններ ստանալ: Նշենք, որ այդ նախագծով նախատեսվում է ԱԺ փոքր խմբակցությունների պատգամավորներին ընդգրկել միանգամից խորհրդարանական երեք մշտական հանձնաժողովների կազմում ներկայիս երկուսի փոխարեն: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջովին ընդունվել է 90 կողմ, 2 դեմ եւ 13 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ