Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվում է ԱԱԾ գաղտնալսումների գործով նոր դատաքննությունը, իսկ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարանում զուգահեռաբար սկսվում է «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկներին ծեծելու եւ մահվան ելքով ավարտված գործի դատաքննությունը: Ուշագրավ զուգադիպությունն այն է, որ երկրորդ քրեական գործով դատավորը ՊՊԾ պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչի) որդին է` Դավիթ Հարությունյանը: Իսկ առաջին քրգործի հետ մամուլը կապում էր Հարությունյանի պաշտոնանկությունը: Ըստ այդմ՝ Հ. Հարությունյանին ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնից ազատելուց հետո ԱԱԾ ներքին անվտանգության ծառայությունում ծառայողական քննություն էր նշանակվել` պարզելու այդ կառույցի ներսում պաշտոններ զբաղեցրած անձանց շրջանակը, որոնք, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, իշխանության որոշ առանցքային դեմքերի եւ օլիգարխների հեռախոսազրույցների վերծանումները վաճառել էին ինչ-որ մարդկանց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ