
Հանրապետության տարածքում մարտի 31-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 1-ին լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 3-8 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-2-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում մարտի 31-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև: 1-2-ին, 3-ի գիշերը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: