«Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ին Սիսիանի քաղաքապետ վերընտրված Աղասի Հակոբջանյանն «ընկած ման է գալիս իրեն խաբողներին»: Բանն այն է, որ վերջինս ՏԻՄ ընտրություններին 5000-ական դրամով «գնել էր» 7500 ընտրողի քվե, սակայն ստացել էր ընդամենր 5200 ձայն: Հարցին, թե ինչ հիմքեր կան նման խոսակցությունների համար, եւ ովքեր են խաբել իրեն, Հակոբջանյանը պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի խաբել, ես ոչ մեկի չեմ փնտրում: Դա բացարձակ սուտ է, նման բան չկա: Ես գումար չեմ բաժանել եւ շատ լուրջ թվերով հաղթել եմ»: Հիշեցնենք, որ Սիսիանում առաջադրվել էին երեք թեկնածու, սակայն պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի եւ ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանի միջեւ:
ՔԱՇԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ