Դեռեւս օգոստոսի 3-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանն առաջիկայում հրաժարական է տալու: Սակայն ՀՀԿ-ական Քոթանջյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Հարցին, թե ինչու է այդքան վստահ, որ հրաժարական չի տալու, արդյոք պատճառն այն է, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր երեխաների քավորն է, թաղապետը պատասխանել էր. «Ես իմ տեղում աշխատում եմ: Ու բոլոր հարցերը պետք է բխեն դրանից»: Սակայն երեկ Քոթանջյանը հրաժարական է տվել ու նշել, որ դրա պատճառը առողջական խնդիրներն են: Նաեւ հավելել է, որ նշանակվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական` վարչական շրջանների աշխատանքների գծով: Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Գեւորգ Ղազարյանը:
ԳՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ