ԿԼՈՒԾՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության երեկվա նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Մարտունու ընտրատարածքի պատգամավոր) օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ սոցիալական աջակցության հավասար պայմաններ սահմանել արցախյան ազատամարտում զոհված հերոսների, ինչպես նաեւ «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձանց ընտանիքների համար: Սակայն ՀՀ կառավարությունը մերժել է նախագիծը: Դիմեցինք Հակոբ Հակոբյանին` պարզելու մերժման  պատճառը. «Ղարաբաղի հարցի հետ կապված՝ մենք մտնում ենք մի դաշտ, որտեղ դառնում ենք խոցելի արտաքին հարաբերության հետ, որովհետեւ ՀՀ-ն ուրիշ հանրապետության նախագահի հրամանագրով նպաստ է վճարում: Առաջիկայում հանդիպում կլինի համապատասխան մարմինների հետ, եւ այդ հարցին այլ ճանապարհով լուծում կտրվի: Բայց իրականում այն չի մերժվել»:




Լրահոս