7or.am լրատվական կայքն արդեն մի քանի օր է՝ չի գործում: Մեզ հետ զրույցում կայքի սեփականատեր Անդրանիկ Թեւանյանը պարզաբանեց, որ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: «Սերվերն է կոտրվել: Չեմ կարող ասել` ադրբեջանցիների կողմից է հարձակման ենթարկվել, թե ոչ, պարզապես դա համընկավ այն ժամանակվա հետ, երբ մի շարք կայքեր ադրբեջանցիների կողմից ենթարկվեցին հաքերային հարձակման»: Թեւանյանը նաեւ նշեց, որ շատ կայքեր ադրբեջանցիների կողմից հարձակման ենթարկվելուց հետո վերականգնվել են, բայց իրենց խնդիրը դեռ չի կարգավորվել:
ՉԻ ԳՈՐԾՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ