
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Սյունիքի մարզում և Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: