
Aravot.am-ը գրում է. «Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանին այսօր նշանակել են Սիսիանի ռազմական ոստիկանության պետ: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը 10 տարի շարունակ՝ 1993-2003 թվականները զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, նա Արցախյան պատերազմի մասնակից է, եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը:
2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա պաշտպանեց ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, որի պատճառով էլ նրա, ինչպես և առաջին նախագահի մյուս համակիրների դեմ քրեական գործեր հարուցեցին ու ձերբակալեցին: Նա եղել է նաև Գյումրու ՀԱԿ կառույցի պատասխանատուն, որից հրաժարվեց այն պատճառով, որ ՀԱԿ-ը սկսեց համագործակցել ԲՀԿ-ի հետ: Վերջին 3 տարում նա գրեթե դադարեցրել էր իր քաղաքական գործունեությունը:
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում: