Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Հայաստանի ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մասին շնորհակալություն հայտնել վերջինիս: Նա համացանցի իր էջում գրել է.
«Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Անձամբ ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը:
Ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ տևեց, բայց ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար և մաղթում եմ լավագույնը իր հետագա ծրագրերում»: