ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ժամեր առաջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին Armlur.am-ին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակը` Գոհար Պողոսյանը:
Վերջինս ասաց նաև, որ քննարկվել են առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանը առնչվող, ինչպես նաև` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: