
«Մի՛ ոտնահարեք մեր համեստությունը»:
Ընդհանրապես, համեստությունը ոչ թե ոտնահարվում է, այլ չարաշահվում: Փաստենք, որ Հ. Աբրահամյանն էլ այս կարեւոր արժանիքով երբեւէ աչքի չի ընկել, ուստի հավանաբար նաեւ այդ պատճառով չգիտի արտահայտության ճիշտ գործածության ձեւը: Բավական է թերթել միայն վերջին տարիների մամուլը՝ վերհիշելու համար այն բոլոր սկանդալային իրադարձությունները, որոնք կապված են սույն պաշտոնյայի, նրա ազգականների ու շրջապատի՝ տարբեր ժամանակների արկածների հետ: Ու եթե այսքանից հետո նա համեստությունից է խոսում, ուրեմն գնահատելի այս արժանիքի բնորոշիչները վերանայել է պետք: