Սերժ Սարգսյանը Չինաստան էր մեկնել արտոնյալ պայմաններով զենք գնելու պայմանավորվածության նպատակով. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի՝ մայիսի 25-ից 28-ը Չինաստան կատարած այցի հիմնական խնդիրներից մեկը արտոնյալ պայմաններով ՀՀ-ին զենքի մատակարարման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելն է եղել:

Հաջողվե՞լ է արդյոք այս խնդիրը լուծել, թե ոչ մեր աղբյուրները չեն մասնավորեցնում: Փորձագետները նկատում են, սակայն, որ Չինաստանի հյուսիս-արևմուտքում բնակվող թյուրքալեզու փոքրամասնությունների սեպարատիստական ձգտումները մշտապես անհանգստացնում են Պեկինին: Իսկ Հայաստանը Չինաստանի և Թուրքիայի արանքում գտնվող միակ երկիրն է, որը զերծ է թուրքական տարրից: Սա նշանակում է, որ Չինաստան-Հայաստան ռազմավարական համագործակցության օբյեկտիվ պայմաններ կան. մնում է այն իրական գործակցության վերածելու հմտություններ և շնորհք ունենալ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս