Միջպետական բանկի հետ հայաստանյան որևէ կառույց իրականում չի բանակցում «Նաիրիտ»-ի պարտքը մարելու շուրջ. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱՊՀ Միջպետական բանկի հետ հայաստանյան ոչ մի կառույց իրականում բանակցություն չի վարում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ետգնման կամ պարտքի վերափոխման շուրջ:

Միջպետական բանկին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ հարց չի բարձրացվել նաև պարտքը ներելու վերաբերյալ: Մինչ այս, հիշեցնենք, ՀՀ պաշտոնյաները վստահեցնում էին, թե մարտի վերջին Միջպետական բանկի հետ բանակցությունները կավարտվեն, և «Նաիրիտի» բաժնետոմսերը կվերադարձվեն ՀՀ կառավարությանը, գույքը կհանվի գրավից, ինչն արդեն մեծ հնարավորություններ է ստեղծում աշխատավարձի պարտքի վճարման ու գործարանի վերագործարկման համար:

«Շշուկով» էլ ասում էին, թե, ամենայն հավանականությամբ, պարտքը կներվի: Եթե անգամ ՀՀ ԿԲ-ն բանակցում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ, որին պատկանում են ՄԲ-ի 50% բաժնետոմսերը, և որը, թերևս, գլխավոր դերակատարն է այս հարցում, ապա այդ մասին հնարավոր չէ, որ տեղյակ չլինեին Միջպետական բանկում: Թե ո՞ւմ հետ և ի՞նչ են բանակցում ՀՀ պաշտոնյաները, ստացվում է, գիտեն միայն իրենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս