«Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը փոխվարչապե՞տ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին լուրեր հասան առ այն, որ «Սիլ գրուպ» կոնցեռնի սեփականատեր, գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջարկվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը՝ էկոնոմիկայի գծով: Եւ վերջին մի քանի օրերին նրա ունեցած ինտենսիվ հանդիպումների շարքը այս կամ այն գործարարի, պաշտոնյայի, ընդհուպ մինչեւ Սերժ Սարգսյանի հետ, այդ խոսակցություններն առավել հավանական դարձրեցին: Արդյո՞ք Սուքիասյանը պատրաստվում է ՀՀ փոխվարչապետ դառնալ ու դրա համար է հանդիպում  տարբեր գործիչների հետ:

«Ժողովուրդ»-ի այս հարցին «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանը որեւէ պաշտոնի չի ձգտում: Դա նրա համար սկզբունքի հարց է: Իսկ ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա նա միշտ էլ ակտիվ է եղել իր շփումներում ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այնպես էլ գործարարների ու պաշտոնյաների հետ Հայաստանում եւ արտերկրում»:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը 2008 թվականի նախագահական ընտրություններում սատարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն-Տեր Պետրոսյանին, որի հետեւանքով նրա նկատմամբ հալածանքների շարք սկսվեց՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քրեական: Երկար ժամանակ Սուքիասյանն ընդհատակում մնաց, զրկվեց պատգամավորական մանդատից: Հիմա նա վերականգնել է նախկին դիրքերը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս