Սեդրակ Քոչարյանը մտադիր է ամբողջությամբ գնել «Կոնգրես» հյուրանոցը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից «Կոնգրես» հյուրանոցն ամբողջությամբ գնելու մասին լուրերը կարծես հաստատվում են: Դեռ նախորդ շաբաթ նման տեղեկություններ ստանալուց հետո մենք խնդրել էինք 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին մեկնաբանել դրանք: Վերջինս նշել էր, որ միայն շաբաթվա սկզբին կկարողանա պատասխանել մեր հարցին, եւ ահա երեկ, մեր հարցին ի պատասխան, Վիկտոր Սողոմոնյանը նշեց հետեւյալը. «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը նման հետաքրքրություն ունի եւ բանակցություններ է վարում հյուրանոցի հետ կապված»:

Նա նշեց, որ երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին, հետեւաբար, այս թեմայի հետ կապված այլ մանրամասներ չգիտի: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա գրասենյակի ղեկավարից տեղեկացանք, որ նա արդեն Երեւանում է: Անդրադառնալով նախորդ շաբաթ կայացած Վարչապետների ակումբի առաջին հանդիպմանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ պարոն Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել ակումբի աշխատանքներին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս