ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽԵՂԴԵԼՈՒ ՓՈՐՁ
«Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է 51-ամյա Մարալ Էուլմեսեկյանին, որը մեղադրվում է սեփական դստերը խեղդելու փորձի մեջ»,-գրում է «Glendale News-Press»-ը:  Աղբյուրի փոխանցմամբ` Գլենդել քաղաքի բնակչուհին պոլիէթիլենային պարկի միջոցով փորձել է խեղդել իր 21-ամյա դստերը: Սակայն աղջիկը կարողացել է պատռել պարկը եւ փախել է հարեւանի տուն: Նա հարեւաններից օգնություն է խնդրել, նրանք էլ ոստիկանություն են կանչել: Մայրը ձերբակալվել է: Ոստիկանության աշխատակիցները հրաժարվել են մեկնաբանել հանցագործության շարժառիթները:

7 ՕՐ՝ ԱՐԿՂՈՒՄ
Տագանրոգի ոստիկանությունը մեկ շաբաթ շարունակ փնտրում էր 11-ամյա Դենիսին, որը նոր ուսումնական տարվա առաջին օրը դպրոցից չէր վերադարձել: Տեսնելով, որ որդին ուշանում է, մայրը դիմել էր ոստիկանություն: Որոնողական աշխատանքներին միացել էին նաեւ կամավորները: Մի քանի օր անց, սակայն, Դենիսը զանգահարել է մորը եւ ասել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է` կտրականապես հրաժարվելով ասել գտնվելու վայրը: Պարզվել է, որ նա 7 օր թաքնվել է արկղում՝ չցանկանալով գնալ դպրոց: Այս մասին պատմել է Դենիսը  որոշ ժամանակ անց տուն վերադառնալուց հետո:

ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔԻՑ
«Կրասնոյարսկի շրջանի հիվանդանոցում թունավորման հետեւանքով մահացել է 13-ամյա դպրոցականը: Նա հիվանդանոցում էր հայտնվել մի քանի օր առաջ` 1,5 լիտր լիմոնադ խմելուց հետո»,-գրում է Life News-ը: Առավոտյան  երեխայի վիճակը կայունացել է, ծնողները մտածել են, թե տղան ապաքինվում է, բայց սխալվել են: Մի քանի օր անց երեխայի վիճակը կրկին վատացել է, ինչից հետո նա շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Երեխայի ծնողները դատական հայց են ներկայացրել դատարան: Ընթանում է նախաքննություն:

ՍՊԱՆԵԼ Է ԾԵԾԵԼՈՎ
ՌԴ Պրիմորսկի շրջանի բնակիչը, ծեծի ենթարկելով, սպանել է 71-ամյա թոշակառուին, ում կասկածում էր իր 9-ամյա դստեր հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ: Դեպքը տեղի է ունեցել Տերեխովո գյուղում: 50-ամյա հայրը ոտքերով ու ձեռքերով մի քանի անգամ հարվածել է թոշակառուին, ինչից հետո վերջինս մահացել է: Կասկածյալը ձերբակալվել է: Ընթանում է նախաքննություն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս