Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի՝ Բուլղարիա-Հայաստան խաղի ժամանակ դաշտից հեռացրին Գեւորգ Ղազարյանին, որը մարզիկին ոչ վայել պահվածք էր ցուցաբերել: Հավանաբար ծանրութեթեւ անելուց հետո Գեւորգն ընդունել է իր սխալն ու ներողություն խնդրել կատարվածի համար՝ հաղորդագրություն թողնելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում. «Հարգելի ֆուտբոլասեր բարեկամներ, 11.09.12. կայացած՝ Բուլղարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ եւ, թերեւս, ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար, ՀՖՖ-ից, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից եւ վերջապես այն երիտասարդից, ում հարվածել եմ գնդակով: Հուսով եմ` ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ այս պահվածքին, քանզի հասկանում եւ ընդունում եմ իմ սխալը»:
ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ