Ամերիկյան «People» պարբերականը հրապարակել է ամենաճաշակով հագնվող հայտնիների ցուցակը: Առաջին հորիզոնականը բաժին է հասել 39-ամյա դերասանուհի Գվինեթ Փելթրոուին, որը, քննադատների կարծիքով, գրեթե միշտ հայտնվել է նրբաճաշակ հանդերձանքով: Երկրորդ՝ ոչ պակաս պատվավոր հորիզոնականում է արքայազն Ուիլյամի կինը՝ նրբագեղ Քեյթ Միդլթոնը, եռյակը եզրափակում է Էմմա Սթոունը: Լավագույն տասնյակում են հայտնվել նաեւ Քիմ Քարդաշյանը, Միրանդա Քերը, Ռիզ Ուիզերսփունը, Ռիհաննան, Ջեսիկա Ալբան, Դիանա Քրյուգերը եւ Ջենիֆեր Լոպեսը:
Ո՞Վ Է ԱՄԵՆԱՃԱՇԱԿՈՎԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ