«Մեզ միշտ խաբում են, էլ ի՞նչ հավատանք». նաիրիտցիները, թեև չեն հավատում, բայց սպասում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրիտ գործարանի աշխատակիցներն այս պահին հանդիպման են Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ։

Իսկ մնացած աշխատակիցները նախագահական նստավայրի դիմաց սպասում են։ Նրանցից մի քանիսն Armlur.am-ի հետ զրույցում ասացին, որ այնքան են խաբվել, որ այլևս չեն հավատում։ «Մեզ միշտ խաբում են, էլ ի՞նչ հավատանք։ Ճարահատյալ գալիս ենք էլի»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Նրանք գոռում են «Նախագա´հ, նախագա´հ, պարտքի մարում»։

Նշենք՝ նաիրիտցիները տևական ժամանակ է` ակցիաների, ցույցերի միջոցով պահանջում են իրենց աշխատարձերը։ Սակայն, դեռեւս ապարդյուն։

nairit2




Լրահոս