
Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ երեկ` ժամը 02.45-ին, որովայնի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Վարդան Կարապետյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Քիչ առաջ Armlur.am-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հայտնեցին, որ վիրավորված անձն իրենց մոտ է տեղափոխվել և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, շնչում է արհեստական շնչառության ապարատի միջոցով:
Նշենք, որ նա հիվանդանոց է տեղափոխվել իրենց տան մոտից, որը գտնվում է Չարբախում:
Հավելենք, որ aysor.am-ը հայտնել էր, որ հրազենային վիրավորում ստացած տղամարդը մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանված քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի ընկերն է: