
Հետաքննիչները հայտարարել են, որ մինչև 2030 թվականը Չինաստանը պետք է զգալիորեն նվազեցնի ջրի կիրառումը գյուղատնտեսական դաշտերի ոռոգման համար՝ ջրային ռեսուրսների սպառման պատճառով: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են PNAS պարբերականում:
Գիտնականները մի մոդել են կառուցել, որը հաշվի է առնում Չինաստանի տնտեսական զարգացումը, դրա բնակչության թվի աճն ու ջրի պաշարների սպառումը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 2030-ին պետությունը ստիպված է լինելու զգալիորեն կրճատել գյուղատնտեսական կարիքների վրա ջրի սպառման ծավալները, հատկապես` դաշտերի ոռոգումը:
Բրնձի աճեցումը հանդիսանում է Չինաստանի գյուղատնտեսության հիմնական ճյուղը, իսկ դա կարող է նշանակել, որ Չինաստանը ստիպված է լինելու կրճատել բրնձի դաշտերի մակերեսը: