Ինչպես արդեն գրել էր Armlur.am-ը, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում: Նրան ուղեկցում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ՏԿԱԻ նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը:
Ա. Երիցյանը հանդիպում է տարբեր գյուղերի ներկայացուցիչների հետ (Հարժիս, Հալիձոր, Խոտ, Շինուհայր և այլն), քանի որ առաջիկայում նախատեսվում է համայնքների խոշորացում իրականացնել: Նախարարն անձամբ է գյուղացիներին բացատրում, թե իրենից ինչ է ներկայացնում համայնքների խոշորացման ծրագիրը, որն է դրա նպատակը և այլն:
Գյուղացիներն իրենց հուզող հարցերն են ուղղում Արմեն Երիցյանին: Նրանք տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում համայնքների խոշորացումը: Սակայն նախարարը վստահեցնում է` ամեն ինչ կանեն գյուղացիների սրտով: