Սաուդյան Արաբիան կշարունակի ավիահարվածներ հասցնել Եմենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սաուդյան Արաբիան ու կոալիցիայի երկրները մտադրված են մինչ իրավիճակի կայունացումը շարունակել ավիահարվածներ հասցնել Եմենին, այս մասին հայտնում է Reuters-ը:

Նման հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալը:

«Մենք կշարունակենք պաշտպանել Եմենում լեգիտիմ իշխանությանը, մինչև չհասնենք մեր նպատակին, իսկ Եմենը չդառնա անվտանգ, կայուն ու միասնական»:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան արգելափակել է Եմենի նավահանգիստը:

Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիայի բանակի ներկայացուցիչները հայտարարել են, որ որոշ ժամանակով դադարեցրել են Եմենի հուսիտ ապստամբների դիրքերի ռմբակոծությունները, որպեսզի հնարավորություն տան տարածաշրջանից տարհանել Պակիստանի քաղաքացիների:




Լրահոս