Ժողովուրդ. Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնը աճուրդի է հանվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Քանաքեռ-Զեյթուն” բժշկական կենտրոնը, ՀՀ կառավարության որոշմամբ, օրերս աճուրդի կդրվի: “Ժողովուրդ”-ի նախնական տվյալներով՝ կենտրոնի հավանական գնորդների թվում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որի հետ բաժնետեր կլինի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը: Գնորդների շարքում է նաեւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նախատեսում է հիվանդանոցը գնելուց հետո նվիրել աղջկան՝ եվրոպական սարքավորումներով հագեցած կենտրոն դարձնելու նպատակով: Սակայն բոլոր հավանական գնորդներն առայժմ հերքում են բժշկական կենտրոնի վաճառքի հնարավորության լուրը: Հերքեցին նաեւ “Քանաքեռ-Զեյթուն” բ/կ-ից:




Լրահոս