“րապարակ”-ը գրում է, որ ամռանը տպագրական դժվարություններ ունեցած “Հայացք” թերթը թեև օգոստոսի վերջին վերսկսել էր տպագրությունը, սակայն մոտ մեկ շաբաթ է` չի տպագրվում: Թերթի խմբագիր Աշոտ Աղաբաբյանը խմբագրակազմին օրերս հայտնել է, որ ամեն ինչ անում է դրանք հարթելու և տպագրությունը վերականգնելու համար, սակայն աշխատողներին առաջարկել է աշխատանք փնտրել: Հայտնի է, որ ցածր գնի և գովազդի սակավության պատճառով թերթերն ինքնաբավ չեն և գոյատևում են հովանավորների շնորհիվ: “Հայացքի” դեպքում, ըստ ամենայնի, հովանավորները դժգոհ են թերթից և որոշել են դադարեցնել ֆինանսական աջակցությունը:
Հրապարակ. Հովանավորները դժգոհ են Հայացք թերթից
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ