Ժողովուրդ.ՕԵԿ-ի փրկության սցենարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` իշխանական կուլիսներում քննարկվում է մի սցենար, համաձայն որի` առաջիկայում ՕԵԿ-ին պետք է օգնել վերակազմավորվելիս. այս կուսակցությանը ոչ մի կերպ չի հաջողվում անդամներ հավաքել, հիմա անհրաժեշտ է կողմնակի միջամտություն: Ի դեպ, ժամանակին մամուլում շատ գրվեց այն մասին, որ ՕԵԿ-ը ստեղծել է Սերժ Սսւրգսյանը` ՀՀ պաշտպանության նախարար աշխատած տարիներին: Հիմա Ս. Սարգսյանը փորձում է ամեն գնով քաղաքական մահից փրկել այդ կուսակցությանը: Ըստ իշխանական կուլիսներում քննարկվող սցենարի` առաջիկայում ՕԵԿ-ին պետք է անդամագրվեն տարբեր երիտասարդական կազմակերպություններ, մանր-մունր կուսակցություններ` տպավորություն ստեղծելով թե ՕԵԿ-ը գնալով հզորանում է: Բայց ծրագիրը դեռ “միս ու արյուն” չի ստացել: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, “Ժողովուրդի” հետ զրույցում հերքել է այդ լուրերը` հավելելով, որ իրենք դրա կարիքը չունեն:




Լրահոս