
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին. այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:
Ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մասնագետին կառաջարկի պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 2017թ.: Էնրիկեի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2016-ին:
Այժմ «Բարսելոնա»-ն 68 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Ռեալ»-ին գերազանցելով 4 միավորով: Ակումբը Իսպանիայի գավաթի խաղարկությունում դուրս է եկել եզրափակիչ, իսկ Չեմպիոնների լիգայում՝ քառորդ եզրափակիչ: