
Տասնյակ թուրքական քաղաքներ տուժել են էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներից:
TEIAS թուրքական էներգետիկ ընկերությունը էներգամատակարարման խնդիրներ է ունեցել, ինչն էլ հանգեցրել է երկրի համար վերջին մի քանի տարիների ընթացքում գրանցված ծանրագույն էներգաճգնաժամի:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, ասել է, որ քննարկվում են միջադեպի տարբեր վարկածներ։
«Ուսումնասիրվում է նաև ահաբեկչության վարկածը»,-ասել է նա՝ տեղեկացնելով, որ երկրի էներգետիկայի նախարարությունում ճգնաժամային կենտրոն է ստեղծվել։
Անկարայում, Ստամբուլում ու մի քանի այլ խոշոր քաղաքներում չեն գործում տրամվայները, դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը, ինչը լուրջ խնդիրների է հանգեցրել: