
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ անմիջական երկխոսություն սկսել:
«Վիճելի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է անմիջական երկխոսություն սկսել աբխազների ու օսերի հետ, մեր կողմից դրա պատրաստակամությունը կա»,- հայտարարել է նախագահը Վրաստանի խորհրդարանում ամենամյա զեկույցում:
Մարգվելաշվիլին կրկին հայտարարել է, որ Վրաստանը դիտարկում է վիճելի հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու տարբերակները և որ «Վրաստանը աբխազների ու օսերի համար էլ ավելի գրավիչ ու նրանց անվտանգության երաշխիքը կլինի»: