Պերուում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է 21 մարդ, տուժել՝ 38-ը:
Գնդապետ Օրֆիլես Բրավոն հայտնել է, որ ուղևորատար ավտոբուսը շուրջ 1 կմ բարձրությունից վայր է ընկել անդունդը:
Հավելենք, որ անցած շաբաթ Պերուում երեք ավտոբուսների ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել էր 38 մարդ: