
Սեպտեմբերի 16-ին կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, նիստին մասնակցել են Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Անդրանիկ նիստին քննարկվել են հանձնաժողովի առջև ծառացած հիմնական խնդիրները, հնչել է միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաև ձևավորվել է դրանք կարգավորող վարչություն: