Համաշխարհային առաջնորդները սովոր են, որ Պուտինը պաշտպանում է ՌԴ շահերը. Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ձևավորվել է համաշխարհային առաջնորդների մի խումբ, ովքեր չեն ճանաչում Ռուսաստանին առանց ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի և սովոր են, որ ՌԴ-ն խստորեն պաշտպանում է իր շահերը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահության 15-ամյակին նվիրված «Կլոր սեղանի» ընթացքում Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում նոր երիտասարդ սերունդ է մեծացել, որը համախմբված է նախագահի շուրջ:

«2000 թվականից մինչ օրս Ռուսաստանում երիտասարդների մի ամբողջ սերունդ է մեծացել, որը չգիտի, թե ինչ է Խորհրդային միության վերջը, 70-ականները, 80-ականները, ովքեր չգիտեն` ինչ է սարսափելի 90-ականները և ովքեր մեծացել են որպես Պուտինի սերունդ»,- ասել է Պեսկովը:




Լրահոս