Ծայրահեղականները Ստամբուլի դատարանում պատանդ են վերցրել դատախազին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձախ ծայրահեղական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական ճակատը»  (DHKP-C) Ստամբուլի դատարանում պատանդ է վերցրել դատախազին, գրում է թուրքական «Հյուրիյեթը»: Խմբավորումը լուսանկար է հրապարակել, որում ատրճանակը պահված է պատանդի գլխին:

Շենքից տարհանել են բոլոր քաղաքացիական անձանց, շենք են մուտք գործել հատուկ ջոկատայինները:

28595599

DHKP-C մեղադրում է իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությանը 15-ամյա երիտասարդ Բերկին Էլվանի սպանության մեջ, ով սպանվել էր 2013 թ հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ: Գերեվարված դատախազը զբաղվել է Էլվանի սպանության հանգամանքների հետաքննությամբ:

28595761

Զինյալները պահանջում են, որպեսզի ոստիկանը, ով ըստ նրանց` սպանել է պատանուն, հեռուստատեսությամբ խոստովանի իր մեղքը:  Բացի այդ, ծայրահեղականները ցանկանում են, որպեսզի սպանության հետ կապ ունեցող ոստիկաններին դատի հանրությունը, իսկ այն մարդկանց հանդեպ մեղադրանքները, ովքեր փողոց են դուրս եկել` ի աջակցություն Էլվանի, հանվեն:




Լրահոս