
Թուրքիայում լայն թափով շարունակվում է դեպի Ալիջանի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի ասֆալտապատումը, փոխանցում են թուրքական աղբյուրները: Թուրքերի կողմից վերանորոգվող ավտոճանապարհը կապում է Հայաստանի հետ, իսկ վերջին տարիներին սահմանի փակ լինելու պատճառով անգործության է մատնված: “Հայաստանի հետ սահմանն են բացում”,-նման խոսակցություններ են տարածվել տեղի բնակիչների շրջանում:
Ավտոճանապարհի ասֆալտապատումն արվում է բարձր մակարդակով, ինչը զարմանալի է բավական քիչ օգտագործվող և ներկայում չնչին նշանակություն ունեցող ճանապարհի համար: Ճանապարհաշինարարական աշխատանքներն արդեն անհանգստություն են առաջացրել Ադրբեջանում:
Նշենք, որ Թուրքիայի Իգդիր նահանգի Ալիջան անցակետի դիմաց է գտնվում ՀՀ Մարգարայի անցակետը: